Մարմնի խնամք
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք: Ոտքերի գեղեցիկ տեսք ունենալը հատկապես հաճելի է ամռանը:
Երեք քայլ գեղեցիկ ոտքեր ունենալու համար
- Շաբաթական առնվազն երկու անգամ կիրառեք սկրաբ: Քսեք այն ոտնաթաթի չոր մաշկին և մի քանի րոպե նրբորեն տրորեք ոտքերը, ապա` լվացեք:
- Խոնավացրեք ամեն օր: Մարդկանց մեծամասնության մոտ ոտքերի հետ կապված ամենատարածված խնդիրը ոչ բավարար խոնավացումն է: Լողանալուց հետո քսեք խոնավացնող միջոցներ: Բութ մատերով մերսեք ոտնաթաթը, այնուհետև` կրունկը: Յուրաքանչյուր ոտքին տրամադրեք 5-10 րոպե:
- Խնամեք եղունգները: Պարբերաբար կարգի բերեք և կտրեք եղունգները լոգանքից հետո, քանի որ այդ ընթացքում դրանք փափկում են: Եղունգերը շրջապատող մաշկի համար օգտագործեք յուղ:
Ինչպես օգտագործել ոտքերի համար նախատեսված քսուքը
- Քսուքը քսեք մերսող շարժումներով՝ կրունկից դեպի ոտնաթաթի վերին մասը:
- Շրջանաձև շարժումներով մերսեք ոտնաթաթը և կոճի ու կրնկի ջլերի շուրջը:
- Եթե ոտքի մաշկը շատ չոր է կամ վնասված, քնելուց առաջ հաստ շերտով քսուք քսեք և ամբողջ գիշեր կրեք բամբակյա կիսագուլպաներ: Առավոտյան ոտքերը կլինեն փափուկ և խոնավացած:
Ինչպես ազատվել կրունկների չորությունից
- Ոտքերը 5-15 րոպե պահեք տաք ջրի մեջ. լավ արդյունք ստանալու համար կարող եք աղ ավելացնել:
- Պեմզան թրջեք տաք օճառաջրում, և խնամքով տրորեք կրունկի չոր մասերը:
- Սրբիչով չորացրեք մաշկը, բայց մի տրորեք, քանի որ պեմզայից հետո այն դառնում է զգայուն:
- Ոտքերի լարվածությունը հանելու համար, քնելուց առաջ, մերսող շարժումներով խոնավացնող քսուք քսեք կրունկներին:
- Ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը
- Հետևեք կեցվածքին, ընդունեք այնպիսի ուղիղ դիրք, որ կրծքավանդակը և գլուխը լինեն մեկ մակարդակի վրա:
- Օրվա վերջում մերսեք ոտքերը և ոտնաթաթերը՝ օգտագործելով եթերային յուղեր:
- Երբեմն ընդունեք սառը ցնցուղ՝ արյան շրջանառությունը խթանելու համար:
- Սննդակարգում ներառեք Е վիտամինով հարուստ մթերք՝ մաշկի բջիջները պաշտպանելու համար:
- Ինչպես եղունգները դարձնել ամուր և առողջ
- Արյան հոսքը դեպի եղունգներ լավացնելու համար յուղ քսելուց հետո մերսեք դրանք:
- Լաքը մաքրելու համար մի օգտագործեք կոշտ քիմիական հեղուկներ:
- Մինչև քնելը եղունգներին քսեք օրգանական յուղեր:
Սննդակարգում ներառեք ավելի շատ միս, ձուկ, հատիկավորներ և տոֆու: Oգտակար յուղերով հարուստ են նաև սաղմոնը, սկումբրիան, ընկուզեղենը, արևածաղկի սերմերը և կտավատի ալյուրից պատրաստված սնունդը:
https://www.loccitane.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն